15:02   15-05-2021
ՌԴ-ն 3,2 միլիոն դոլար կուղղի Հայաստանի շրջանների հետպատերազմական վերականգնմանը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը 2021 թվականին դաշնային բյուջեից մոտ 3 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների հետպատերազմական վերականգնման նպատակով։

Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Համաձայն փաստաթղթի՝ 3,2 միլիոն դոլարի չափով միջոցները կփոխանցվեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բյուջե, որից ֆինանսավորվում են հետպատերազմական վերականգնման նախագծի իրականացման ծախսերը։

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է իրազեկել Հայաստանի կառավարությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին կայացված որոշման մասին:

Loading...