16:00   17-05-2021
Սյունիքի, Գեղարքունիքի սահմանների համար պիտի լինեն պատժվողներ. եթե ոչ, ուրեմն սցենար է խաղարկվում
Թողնել մեկնաբանություն

Դեռ 1991թ.-ին Լեոնիդ Ազգալդյանը զգուշացնում էր՝ մեկ կտրուկ հարձակումը կարող
է Սյունիքը կտրել Հայաստանից: Նոյեմբերի 9-ից հետո ինչու սահման չի կահավորվել,  ինչպես կարելի էր այդքան անտարբեր լինել Սյունիքի
անվտանգության հարցերում. ամեն ինչի համար միջոց կա. հրապարակի շատրվանները վերանորոգելու
հնարավորություն կա, բայց անվտանգային հարցերի համար փող չկա՞: Բոլոր նրանք, որ պատասխանատու
են ՀՀ-ի սահմանների անխախտելիության համար, պետք է պատասխան տան ստեղծված իրավիճակի
համար՝ վարչապետի գլխավորությամբ. հակառակ դեպքում մեզ կարող ենք թույլ տալ մտածել,
որ գործ ունենք խաղարկվող սցենարի հետ: 

Loading...