14:00   24-05-2021
Հաջողակ բիզնեսի համար միայն հաջողությունը քիչ է. ինչ է ընկած աշխատող բրենդի հիմքում. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Բրենդի ճարտարապետությունից մինչև դրա ռազմավարության մշակումը շատ փուլեր կան, սակայն հաջողակ բրենդ ստեղծելու բանաձև իրականում գոյություն չունի. կա փորձ, որը կարելի է ընդօրինակել: Ճիշտ բրենդինգի հիմքում ընկած է մի քանի կանոն. Օրինակ՝ բրենդի փիլիսոփայությունն ու նրա քարոզած արժեքները չպետք է հակասեն իր սպառողների մոտեցումներին: Պետք է հասկանալ սպառողների տիպաբանությունը՝ հետագայում թիրախային շուկա ձևավորելու համար: Շատ կարևոր է նաև բրենդի ինքնությունը, որի հիմքում պետք է լինի երկար մտածված ու արժանահավատ «լեգենդ» : 

«Էստի համեցեք» հաղորդմանը բրենդինգի ստեղծման նրբությունների մասին է խոսել «Բրենդի կառավարում» գրքի հեղինակ, սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանը:

Loading...