19:54   24-05-2021
Հայրենիքի յուրաքանչյուր մետրն իմ տունն է. իմ հայրերի, եղբայրների արյունով ողոված. չպետք է թույլ տանք հայրենիքը սակարկել
Թողնել մեկնաբանություն

Մենք հիմա նախասարդարապատյան օրեր ենք ապրում. Սարդարապատում վճռվեց մեր լինելիությունը,
մոռացված ազգի բանաձևը գործեց, որևէ օտար մեկին չէինք սպասում. մենք էինք, մեր ինքնությունը,
մեր արժանապատվությունը: Երևի պետք է ճզմվելու աստիճանի հասնենք, որ արթնանանք, որ
վերածնվենք: Այսօր բոլոր կողմերից մեր պետությունը վտանգված է, իշխանությունը համարժեք
վարք չի դրսևորում: Իմ հայրենիքի յուրաքանչյուր մետրն իմ տունն է, յուրաքանչյուր մետրը
իմ հայրերի, եղբայրների, ընկերների արյունով է ողողված. նրանք, որ կփորձեն սակարկել
հայրենիքը, պատասխան կստանան: Ես չեմ կարող համակերպվել նրան, որ մենք մեր հայրենիքում
ապրելով կորցնենք ապրելու իմաստը:  Հոգևոր Հայաստանը
հաղթելու է «նոր» Հայաստանին, իրական Հայաստանը՝ ֆեյսբուքյան Հայաստանին. սերը՝ ատելությանը,
ոգին՝ «դուխ»-ին, ճշմարտությունը՝ կեղծիքն. Հոգևոր Հայաստանում մենք նույնանալու ենք  մեր բոլոր ժամանակների հերոսներին: 

Loading...