17:00   25-05-2021
Գիտական ներուժի փնտրտուքը Սփյուռքում պետք է թիրախային լինի. «Գիտուժ»
Թողնել մեկնաբանություն

Գիտության զարգացման
մասին խոսելիս հաճախ ենք մատնանշում, որ հարկավոր է ներգրավել նաև մեր ներուժը Սփյուռքից:
Տարիներ շարունակ Հայաստանից ուղեղների արտահոսք է գրանցվել: Դրա մի մասը, սակայն,
կարելի է ետ բերել՝ արդյունավետ ձևով համադրելով գիտության զարգացման ծրագրի հետ: Խնդիրը,
սակայն, հստակ, մշակված քայլերի բացակայության մեջ է:



Այսօր մենք նախ պետք
է հասկանանք, թե հայ գիտաշխատողների տարբեր խմբեր ինչ պայմանների առկայության դեպքում
են համաձայն վերադառնալ Հայրենիք կամ համագործակցել ՀՀ հետ: Այնուհետև պետք է մշակել
բազմաշերտ մի ծրագիր, որը կարող է ներառել իր մեջ գիտնականների վերադարձից մինչև նրանց
հետ հեռավար աշխատանքի կազմակերպում: Այս ամենը, սակայն, դեռևս անգամ թղթի վրա էլ չէ:
Խոսակցություններ են, որ պետք է անհապաղ ծրագրեր դառնան: 

Loading...