17:41   01-06-2021
Փաշինյանը հայ ազգին զրկել է ինքնապաշտպանվելու իրավունքից. թուրքին չկրակելու հրամանը պետականություն է արժենում
Թողնել մեկնաբանություն

Մեր պետության սահմանները մեղմ ասած
չեն պահպանվում. մեր պետականությունն է սահմանային՝ ծայրահեղ վիճակում: Դատապարտելի
է իշխանության ցինիկ վարքը, անտարբերությունը, դատապարտելի է անպատժելիությունը. ուր
են այս բոլոր ողբերգությունների մեղավորները, ինչու պատասխան չի տալիս թիվ մեկ մեղավորը՝
Փաշինյանը: Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում իրավականորեն սահմանված է մարդու ինքնապաշտպանության
իրավունքը. Փաշինյանը հայ ժողովրդին, հայ զինվորին զրկել է այդ ամենաբնական իրավունքից:
Սահմանին, թուրքի դիմաց կանգնած տղային արգելում է կրակել: Դուք այլևս իրավունք չունեք
ազգի անունից խոսելու, հատկապես նոյեմբերի 9-ից հետո խոսելու իրավունք չունեք: Անհայտ
ծագման իշխանություններ, դուք չեք որոշելու հայ ազգը հաշտվի թուրքի հետ, թե ոչ: 

Loading...