12:00   07-06-2021
Եթե հայերն ուզում են ապրել իրենց հողում, նրանք պարտավոր են մոդերնիզացվել. «Գիտուժ»
Թողնել մեկնաբանություն

Մեր Պետության պարտության հիմքում ընկած է հաղթանակը, որը ժամանակին
չկարողացանք ճիշտ կապիտալիզացնել: 90-ականներից սկսած հասարակության մտավորական մասի
դիմադրողականությունն ընկավ: Եղավ գիտնականների, մասնագետների մեծ արտագաղթ: Հաղթական
ֆիդայինների կերպարներով առաջ քաշվեցին քրեական աշխարհին ավելի հարող հեղինակություններ:
Այս ամենի արդյունքում ձևավորվեց բացասական էլիտա: Նոր էլիտան զարգանալու, մարտահրավերներին
ասիմետրիկ լուծում տալու ոչ ներուժ ուներ, ոչ էլ հաճախ ցանկություն: Այսօր նույնպես
կանգնած ենք պատմական խաչմերուկին: Ճակատագրկան որոշումներ ընդունելու ժամանակն է: 

Loading...