18:35   09-06-2021
Հանգիստ աշխատանքային մթնոլորտ, բարձր եկամտաբերություն. բիզնես հոգեբանի դերը բիզնեսում.«Գործարար հոգեբանություն»
Թողնել մեկնաբանություն

Ինչպե՞ս է գործատուն հավաքագրում CV-ները: Ինչպե՞ս Է վարվում դիմորդի հետ հարցազրույցի ժամանակ, կամ աշխատանքի ընդունելու դեպքում ինչպես է օգնում նորելուկներին թիմում ինտեգրվելու հարցում: 

Այս հարցերով զբաղվում է բիզնես հոգեբանը. դա նույն հոգեբանն է, սակայն նա ուսումնասիրում է  մարդու հոգեբանությունը բացառապես գործարար դաշտում: Հայաստանում առանձին բիզնես հոգեբանի հաստիք շատ քիչ կազմակերպություններ ունեն: Սովորաբար նման մասնագետների ծառայություններից օգտվում է IT համայնքը, որն ավելի հակված է նորարարությունների: Մարդկային ռեսուրսների մասնագետը(HR) հաճախ կարող է բախվել այնպիսի խնդրի, որը բիզնես-հոգեբանի ուսումնասիրությունների դաշտից է: Թեպետ մարդկային ռեսուրսների մասագետների պակաս այսօր կարծես չի զգացվում, սակայն բիզնես-հոգեբանության ոլորտում  նրանց վերապատրաստումը կարող է մի քանի անգամ ավելի արդյունավետ դարձնել տվյալ բիզնեսը:

«Գործարար հոգեբանություն» հաղորդման հյուրը «Renderforest» ընկերության մարդկային ռեսուրսների մասնագետ Վարդուհի Գումրույանն է

Loading...