11:17   14-06-2021
Ճապոնիայում Pfizer-ով պատվաստվելուց հետո 7 մարդու մոտ բարդություններ են ի հայտ եկել
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայում 7 մարդու մոտ ի հայտ է եկել սրտամկանի բորբոքում այն բանից հետո, երբ նրանք կորոնավիրուսի դեմ պատվաստվել են Pfizer ընկերության արտադրած պատվաստանյութով։ Այս մասին հունիսի 13-ին հայտնել է NHK հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Խնդիրներն առաջացել են երկրորդ դեղաչափի ընդունումից հետո։ Նախարարությունում ընդգծել են, որ այդ տվյալները չեն ազդի պատվաստումային ծրագրի վրա։

Մայիսի 30-ի դրությամբ՝ երկրում մոտ 9․7 մլն մարդ պատվաստվել է Pfizer-ով։ 20-69 տարեկան 7 պացիենտի մոտ ի հայտ է եկել միոկարդիտ կամ պերիկարդիտ։ Նրանցից 6-ը տղամարդ են։

Loading...