ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7 գագաթնաժողովի ավարտին ասել է, որ ինքը եզրահանգման չի եկել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ:
«Ես եզրահանգման չեմ եկել», – ասել է նա Բրիտանական Քորնուոլում կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ Բայդենը հետախուզական գործակալություններին հանձնարարել էր քննել վիրուսի՝ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիայում առաջացման հնարավորությաւնը: Չինաստանը հերքում է դա, ԱՀԿ հետաքննությունը նույնպես չի հաստատել այդ վարկածը:
Գրում է՝ 1in.am-ը: