11:25   14-06-2021
Image Description
Ջոնսոնը բացառել է կորոնավիրուսի լաբորատոր ծագումը
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսը հազիվ թե լաբորատոր ծագում ունենա, հայտարարել է ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Sky News-ը հայտնում է, որ համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն արել է G7 գագաթնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ «ցանկացած ողջամիտ մարդ պետք է անաչառ լինի այս հարցում»:

Ջոնսոնը նշել է՝ G7- ի մասնակիցները համամիտ են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պետք է ամրապնդվի՝ ավելի արդյունավետ աշխատելու համար:

Հունիսի 11-ից 13-ը Մեծ Բրիտանիայում անցկացվում է G7- ի ավանդական գագաթնաժողովը: Միջոցառումը տեղի է ունենում Կորնուոլ թերակղզու Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Կարբիս ծովային առողջարանային քաղաքում: Բացի «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներից, մասնակցում են նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Loading...