11:34   14-06-2021
New Shepard տիեզերանավով ենթաուղեծրային թռիչք կատարելու հնարավորությունը վաճառել են 28 միլիոն դոլարով
Թողնել մեկնաբանություն

Blue Origin ամերիկյան օդատիեզերական ընկերությունն ավարտել է առցանց աճուրդը New Shepard-ում առաջին տեղի համար 28 միլիոն դոլար ավարտական դրույքով: 159 երկրից շուրջ 7600 մարդ է գրանցվել աճուրդում, որում թռիչքի նախնական արժեքը կազմել է 4,8 միլիոն դոլար, ասված է Blue Origin պաշտոնական կայքում:

Թռիչքի մեկնարկային արժեքը 4,8 միլիոն դոլար էր: Աճուրդը շարունակվել է ընդամենը մի քանի րոպե:

Մրցույթի հաղթողը կմեկնի դեպի տիեզերք New Shepard տիեզերանավով հուլիսի 20-ին եւ կանցկացնի այնտեղ շուրջ 11 րոպե: Նրա հետ կլինեն նաեւ Blue Origin-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն ու նրա եղբայր Մարկը:

Աճուրդի արդյունքում ստացված հասույթը կփոխանցվի ոչ առեւտրային հիմնադրամին, որի խնդիրն է հետաքրքրել երեխաներին գիտատեխնիկական ոլորտում կրթություն ստանալու եւ աշխատելու մեջ:

Loading...