11:43   14-06-2021
Ֆիլիպինների հարավում զինվորականները չեզոքացրել են չորս ահաբեկչի
Թողնել մեկնաբանություն

Ֆիլիպինների հարավում՝ Սուլու նահանգում, հրաձգության ընթացքում անվտանգության ուժերի աշխատակիցները չեզոքացրել են ահաբեկչության մեջ չորս կասկածյալի: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան, գրում է Սինխուա գործակալությունը:

Արեւմտյան Մինդանաոյի հրամանատարության ղեկավար, գեներալ լեյտենանտ Կորլետո Վինլուանը հայտնել է, որ հրաձգությունը սկսվել է տեղական ժամանակով 02:00-ին, երբ զինվորների ու ոստիկանների խումբը հարձակվել է Հոլո քաղաքում կասկածյալների ապաստարանի վրա: «Զգալով գործող զորքերի ներկայությունը՝ կասկածյալները կրակ են բացել՝ այդկերպ հրահրելով իրավապահներին ձեռնարկել պատասխան միջոցներ»,-նշված է հայտարարության մեջ:

Չորս մարդ զոհվել է տեղում, հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ զորքերը նաեւ հայտնաբերել են Մ653 կարաբին, 45-րդ տրամաչափի ատրճանակ եւ ինքնաշեն պայթուցիկներ հավաքելու բաղադրիչներ:

Գեներալը նշել է, որ կասկածյալները, ենթադրաբար, մասնակցել են մի շարք օտարերկրացիների եւ տեղաբնակների առեւանգումներում եւ սպանություններում Մինդանաո շրջանում եւ Մալազիայում:

Loading...