11:45   14-06-2021
Մենք կոնֆլիկտ չենք փնտրում. Բայդենը ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
Թողնել մեկնաբանություն

Ջո Բայդենը համաձայնվել է Վլադիմիր Պուտինի խոսքերի հետ, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա վերջին տարիներին, սակայն պնդել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ կոնֆլիկտ չի փնտրում, գրում է The Guardian-ը:

ԱՄՆ նախագահը, անցկացնելով մամուլի ասուլիս Անգլիայի Քորնուոլ կոմսությունում G7 գագաթնաժողովի առիթով, նաեւ անդրադարձել է դեմոկրատիայի դեմ ավտոկրատիայի հարցերին, կլիմայական ճգնաժամին, ապագա համավարակներին եւ խնդիրներին, որոնք առաջացրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը:

Բայդենի խոսքով՝ ընդհանուր առմամբ գագաթնաժողովը «չափազանց արդյունավետ էր», եւ հայտարարել է. «Ամերիկան վերադարձել է բանակցասեղան» նախկին նախագահ Թրամփի հիպերազգայնական տրամադրություններից հետո:

Loading...