14:41   14-06-2021
Image Description
Ավտոմեքենան հանդիսականների մեջ է մխրճվել Ավստրալիայում անցկացված մրցարշավի ժամանակ
Թողնել մեկնաբանություն

Ավստրալիայի Հյուսիսային տարածքի անապատային շրջանում անցկացված ավտոարշավի ժամանակ մեքենան մխրճվել Է հանդիսականների մեջ, մեկ մարդ զոհվել Է, իսկ երկուսը՝ տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տեղի ոստիկանությունը:

Իրավապահների տվյալներով՝ ավտոմեքենան մեծ արագությամբ մտել մրցարշավի ճանապարհի մոտ հավաքված հանդիսականների խմբի մեջ:

«Հյուսիսային տարածքի ոստիկանությունը կանչում Է վթարի ականատեսներին, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել Է, իսկ մյուս երկուսը՝ վերքեր ստացել»,-ասվում Է ոստիկանության կայքում զետեղված հաստարարության մեջ:

Իրավապահների տվյալներով, պատահարի վայրում մահացել Է ավտոարշավի 60-ամյա մի հանդիսական:

Լուրջ վնասվածներ ստացած 50-ն անց մի տղամարդու տեղափոխել են Ալիս-Սփրինգսի հիվանդանոց, ավտոմեքենայի կին վարորդը թեթեւ վնասվածքներ Է ստացել: Վթարի վայրը շրջափակվել Է, հանդիսականներին դուրս են բերել: Ընթանում Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...