14:42   14-06-2021
Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները ելույթ կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
Թողնել մեկնաբանություն

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (գեղարվեստական ղեկավար` Լևոն Ջավադյան) մենակատարները hունիսի 19-ին համերգով հանդես կգան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն Ռ. Վագների, Ֆ. Շուբերտի, Յ. Բրամսի, Գ. Մալերի և Ռ. Շումանի ստեղծագործությունները։

Ելույթ կունենան մենակատարներ Սիլվա Պետրոսյանը (սոպրանո), Էլեն Եղիազարյանը (սոպրանո), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Բելլա Ամարյանը (մեցցո-սոպրանո), Անուշ Մարտիրոսյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Հակոբյանը (տենոր), Նավասարդ Հակոբյանը (բարիտոն)։

Որպես նվագակցողներ ելույթ կունենան Հասմիկ Անտոնյանը և Լևոն Ջավադյանը։

Loading...