14:52   14-06-2021
Image Description
Գործող իշխանությունը պատրաստվում է ծնված ամեն 3-րդ, հաջորդ երեխայի համար ամիսը վճարել 50 հազար դրամ
Թողնել մեկնաբանություն

Վերընտրվելու դեպքում գործող իշխանությունը պատրաստվում է 2022 թվականից ընտանիքում ծնված ամեն 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ամսական 50 հազար դրամ տուրք վճարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը կարևորեց բնակչության աճի ապահովումը՝ հիշեցնելով, որ 2020-ին առաջին անգամ վերջին 10 տարվա ընթացքում ծնելիության որոշակի աճ է արձանագրվել:

«Մենք պատրաստվում ենք 2022 թվականից ծնված ամեն 3-րդ և յուրաքանյուր երեխային ամիսը 50 հազար դրամ պետական տուրք վճարել՝ մինչև աառնվազն 4 տարեկանը»,-ասաց Փաշինյանը:

Դա լինելու է որոշակի ժամկետով՝ հնարավոր է մինչև 2025 թվականը՝ արդյունքները տեսնելու համար: Եթե մինչև 2025-ը ծնվի և´ 3-րդ, և´ 4-րդ երեխան, բոլորն էլ կլինեն շահառու:

Loading...