16:04   14-06-2021
Image Description
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները․ Բորելի հայտարարությունը
Թողնել մեկնաբանություն

Ս․թ․ հունիսի 13-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը հայտարարություն է տարածել վերջին զարգացումների վերաբերյալ։
«Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են շաբաթ օրը Ադրբեջանի կողմից 15 հայ պահվող անձանց ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։

Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից։

Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, և մենք հորդորում ենք՝ շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունն այդ ուղղությամբ։

Մենք կշարունակենք խթանել հակամարտության կայուն և համակողմանի կարգավորումը, այդ թվում՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետպատերազմական վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին՝ վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում»,- ասված է հայտարարության մեջ։

Loading...