11:55   16-06-2021
Հանուն հայի և Հայաստանի. 5165 շարժումը սկսել է պետականամետ պայքարը. «Թարմ ուղեղով»՝ Հովհաննես Ղազարյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Քարոզարշավի ընթացքը փաստում է՝ հասարակության մի մասը ունակ է ողջամիտ դատողության, սակայն մի խումբն էլ ենթարկվում է մանիպուլյացիաների։ Այս պահին, երբ երկիրը ծանրագույն փուլում է, համախմբման փոխարեն մենք տեսնում ենք ատելության մթնոլորտ, դրա ֆոնին՝ պառակտում։ 5165 շարժման անդամ Հովհաննես Ղազարյանի համոզմամբ պայքարող ուժերի մոտ բացակայում է պետականամետ մտածողությունը, նպատակը իշխանության հասնելն է։ Շարժման թիմը չի ընդունում պարտությունը, չի համակերպվում պետության այսօրվա կարգավիճակի հետ։ Շարժման հիմքում դներել են ազգային շահը: Ուժերը համախմբել են համազգային հարցերին լուծումներ գտնելու համար։

Loading...