09:57   20-06-2021
Պայթյուններ Սերբիայի զինամթերքի գործարանում
Թողնել մեկնաբանություն

Սերբիայի զինամթերքի գործարանում պայթյուններ են որոտացել։ Դեպքը տեղի է ունեցել Չաչակ քաղաքի «Սլոբոդա» ռազմական ձեռնարկությունում։ Այս մասին հայտնում է սերբական РТС հեռուստառադիոընկերությունը։ Հաղորդվում է 3 տուժած աշխատակցի մասին։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության բրիգադներն ու հրշեջները։ Չաչակի քաղաքապետը կոչ է արել տարհանել շրջակայքի բնակիչներին։

Սա այս ամիս արդեն երկրորդ պայթյունն է նույն ձեռնարկությունում։ Նախորդը տեղի էր ունեցել պահեստում, ոչ ոք չէր տուժել։

Loading...