10:30   20-06-2021
Թուրքիայում կանայք բողոքի ակցիա են իրականացրել Ստամբուլյան կոնվենցիայից երկրի դուրս գալու պատճառով
Թողնել մեկնաբանություն

Ստամբուլում կանայք դուրս են եկել ակցիայի՝ բողոքելով հուլիսի 1-ից Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է France 24-ը։

2011 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված կոնվենցիան ուղղված է կանանց հանդեպ բռնության և ընտանեկան բռնության դեմ։ Թուրքիան կոնվենցիան ստորագրած առաջին երկիրն է։Դրանից հետո կոնվենցիային են միացել 45 երկրներ, ինչպես նաև ԵՄ-ն։

Էրդողանի կուսակցությունում հայտարարել են, որ կոնվենցիան փաստացի խրախուսում է բռնությունը՝ խարխլելով Թուրքիայի ավանդական ընտանեկան կառուցվածքը։ Էրդողանը դեռևս մարտին իր որոշումն արդարացրել էր՝ մեղադրելով կոնվենցիային հոմոսեքսուալիզմը նորմալացնելու մեջ։

We Will Stop Femicide Platform իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ անցած տարի Թուրքիայում սպանվել է 300 կին, այդ տարի՝ 177։

Loading...