11:17   20-06-2021
«Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը քվեարկեց հանուն ազգային իշխանության ձևավորման
Թողնել մեկնաբանություն

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը, ով ընտանիքի հետ եկել էր ընտրատեղամաս, քվեարկեց, որպեսզի ՀՀ-ում ազգային իշխանություն ձևավորվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ փորձը ցույց է տվել, որ ապազգային երևույթներն ընկճել են ժողովրդի արժեհամակարգը:

«Այս ընտրություններով մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը կմերժի ապազգայինը: Ընտրվելու շանսերի հետ կապված ցույց կտան ընտրության արդյունքները, բայց մենք հույս ունենք, որ ԱԺ-ում կլինենք արժեհամակարգի պահապանները, անկախ նրանից՝ մեր ժողովուրդն այս կարճ ժամանակում կհասցնի մեզ վստահել և իր քվեն տալ՝ միևնույնն է շարունակելու ենք մեր գործը»,- նշեց Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ ընտրատեղամասում, որտեղ ինքը քվեարկեց, ոչ մի արտառոց բան չնկատեց, միայն խնդիր է տեսել կազմակերպման ձևում:

Loading...