11:19   20-06-2021
Image Description
Վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունը վերականգնելու ժամանակն է. Մարուքյան
Թողնել մեկնաբանություն

«Մենք քվեարկում ենք հանուն համերաշխության, վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար: Մենք ասել ենք, որ վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է: Ավելի վաղ կարելի էր անել, բայց ընտրությունները մեզ համար շանս են՝ այս իրավիճակում այդ քայլը կատարելու համար»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի Ավանի 1/20 ընտրատեղամասում:

Նա անդրադարձավ արտահերթ ընտրությունների քարոզարշավին՝ նշելով, որ բառապաշարն էր վատը: «Բարձր էր թե՛ ատելության, թե՛ բռնության քարոզչությունը: Բայց այն ակնկալիքները, որ կային, թե՝ տեսեք ինչեր կլինեն, լավ է, որ չեղան: Այսօր էլ շատ հանգիստ է անցնելու»,- ասաց նա: Մարուքյանը վստահություն հայտնեց, որ ընտրատեղամասերում քվեատուփերի մեջ կարտացոլվի քաղաքացու կամքը: Ըստ նրա՝ միայնակ որևէ ուժ չի հաղթի, և հնարավոր է՝ քննարկեն ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը:

Loading...