11:52   20-06-2021
Image Description
Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց հանուն արժանապատիվ խաղաղության
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ քվեարկեց 7/3 ընտրատեղամասում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը քաղաքացիական պարտքը կատարելուց հետո հայտարարեց, թե հանուն ինչի է քվեարկել:

«Առաջին հերթին քվեարկել եմ հանուն արժանապատիվ խաղաղության, հետո տնտեսական վերելքի, սա է ընտրությունը»,- նշեց Քոչարյանը:

Արտասահմանյան լրագրողներից մեկի հարցին, թե ինչ տրամադրությամբ է եկել ընտրության, ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ մարտական է տրամադրված:

«Կարծում եմ, որ իմ նկարով քաղաքում սփռված թռուցիկների հայտնվելը կոպիտ օրենքի խախտում է, արդեն կան կադրերից համացանցում, քանի որ քաղաքում տեսախցիկներ կան: Եթե մոտակա 1-2 ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհայտարարենք, որ այդ ամենն արվում է իշխանությունների կողմից»,- նշեց Քոչարյանը:

Խոսելով Կարեն Կարապետյանի հետ համագործակցության մասին, նա նշեց, որ դեռևս հստակություն չկա այդ հարցում: Իսկ հետընտրական զարգացումների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահը կխոսի ընտրություններից հետո:

Loading...