13:10   20-06-2021
ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու դեպքի առնչությամբ
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու առնչությամբ:

«Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում:

Loading...