13:10   20-06-2021
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածելու լուրերի առնչությամբ
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Երևանի տարբեր փողոցներում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ  լցնելու մասին տեղեկությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը նշում է, որ այդ առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:

 «Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։ Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում:

Loading...