13:11   20-06-2021
Ընտրատեղամասերում գործընթացների նկատմամբ վերահսկողության լայն մեխանիզմներ են գործում. ԿԸՀ անդամ
Թողնել մեկնաբանություն

 Հայաստանի Հանրապետության ընտրական տեղամասերում գործընթացների նկատմամբ վերահսկողության մեծ հնարավորություններ ունեն և վստահված անձինք, և դիտորդները, և ԶԼՄ ներկայացուցիչները, և հանձնաժողովի անդամները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը։

«Վերահսկողության լայն մեխանիզմներ են գործում ընտրական տեղամասերում գործընթացների նկատմամբ՝ հանձնաժողովի անդամների կողմից (տարբեր կուսակցություններ են ներկայացնում), վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների, տեսանկարահանող սարքերը տեղադրված են բոլոր մեծ տեղամասերում։ Օրվա ընթացքում, բացի մեր կողմից տեղադրված տեսախցիկներից, վստահված անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչները հեռարձակում են իրականացնում տեղամասերից, վերահսկում են բոլորին»,- ասաց Մարտիրոսյանը։
Ըստ ԿԸՀ անդամի՝ ինչ-որ խախտումների վերաբերյալ տեղեկությունները հասանելի 
են վայրկյանների ընթացքումև վերահսկողությունը ավելի արդյունավետ է դառնում։
«25 քաղաքական ուժերից  յուրաքանչյուրը երկուական վստահված անձ կարող է ունենալ տեղամասում։ Մի քանի վստահված անձ պարտադիր տեղամասերում կան։ Օրվա վերջում հստակ կլինի վստահված անձանց ընդհանուր թիվը։ Գիտեք, որ քվեարկության արդյունքների ամփոփմանը կարող են մասնակցել թեկնածուները»,- եզրափակեց Մարտիրոսյանը։

Loading...