13:11   20-06-2021
Արթուր Վանեցյանն ընտրություններին մասնակցեց՝ քվեարկելով հանուն արժանապատիվ և բարեկեցիկ Հայաստանի
Թողնել մեկնաբանություն

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ընտանիքի անդամների հետ քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանեցյանն իր ընտրությունը կատարեց մայրաքաղաքի Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում:

«Քվեարկելու եմ հանուն արժանապատիվ, հանուն բարեկեցիկ և ապահով Հայաստանի, հանուն մեր մեծ հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի ապագայի, որովհետև այսօր ուղղակի ընտրություններ չեն: Այսօր ընտրություն է հանուն Հայաստանի լինելու կամ չլինելու»,-մինչ քվեարկությունը լրագրողների հետ զրույցում նշեց Վանեցյանը:

Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ ընդդիմության նկատմամբ ճնշումներ են եղել՝ Վանեցյանն ասաց, որ իշխանությունը հիմա հոգեվարքի մեջ է և նրանց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն:

Վանեցյանի խոսքով՝ որևէ հետընտրական զարգացում չի լինի, քանի որ ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն:

Արթուր Վանեցյանը խոսեց նաև ընտրակեղծիքների մասին՝ ընդգծելով, որ իր թիմակիցները բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր են ստացել:

Loading...