13:49   20-06-2021
Տիգրան Խզմալյանը քվեարկեց հանուն խաղաղության և զարգացման
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Եվրոպական կուսակցության ցուցակի առաջին համար Տիգրան Խզմալյանը քվեարկեց հանուն խաղաղության և զարգացման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկում է նաև հանուն այն ամենի, ինչը տեղավորվում է «Եվրոպական Հայաստան» գաղափարում:

«Քվեարկությունս, կարելի է ասել, եղել է ազատ, անկախ, բարգավաճ, օրինական Հայաստանի համար, սակայն այդ ամենը մեկ բառով կարելի է ասել՝ հանուն Եվրոպական Հայաստանի»,- նշեց Խզմալյանը:

Կուսակցության ղեկավարը շեշտեց, որ լռության օրը՝ հունիսի 19-ին, կնոջ և թոռների հետ եղել է Հացավան գյուղում, իրենց այգում, որտեղ բալ և կեռաս են հավաքել:

Loading...