13:54   20-06-2021
Ընտրական օրվա մեկնարկը Շիրակի մարզի ընտրատեղամասերում տրվել է առանց խնդիրների
Թողնել մեկնաբանություն

Ընտրական օրվա մեկնարկը Շիրակի մարզի 220 ընտրատեղամասերում տրվել է առանց խնդիրների:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` օրենքով սահմանված կարգով բացվել են ընտրատեղամասերը: Երկար սպասեցնել չեն տվել նաև առաջին ընտրողները:

Թիվ 30 ՏԸՀ նախագահ Արթուր Խաչատրյանը զրույցում հավաստեց՝ բոլոր ընտրատեղամասերը կահավորված են օրենքով սահմանված կարգով: «Հանձնաժողովը սպասարկում է  նախկին Աշոցք ու Ամասիա  վարչատարածքային շրջանների խոշորացված համայնքները:  Հանձնաժողովի կազմում 63 տեղամաս  է, և բոլոր տեղամասերից արդեն ստացել ենք համապատասխան տեղեկատվություն, որ իրենք ամբողջությամբ աշխատանքային ռեժիմի մեջ են, և ոչ մի խնդիր չկա: Աեն ինչ ընթանում է բնականոն հունով»,-նշեց Արթուր Խաչատրյանը:

Loading...