14:51   20-06-2021
Image Description
Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում. Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց ԱԺ ընտրություններում
Թողնել մեկնաբանություն

 Արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ հունիսի 20-ին այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, քվեարկությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին։

Loading...