14:55   20-06-2021
Քվեարկել եմ անվտանգ հայրենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար. Ծառուկյան
Թողնել մեկնաբանություն

Քվեարկել եմ անվտանգ հայրենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նա խոսեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմելու մասին: «Բացառում եմ, և դա մի քանի անգամ կրկնել եմ»,- ասել է նա:

Խոսելով հետընտրական զարգացումների և ԲՀԿ-ի՝ փողոց դուրս գալու հավանականության մասին, նա նշեց. «Եթե ամեն ինչ կարգ-կանոնով գնում է, ինչի՞ մասին է խոսքը, անտեղի ինչի՞ համար աղմուկ բարձրացնել: Այսօր ժողովուրդը լիարժեք քվեարկում է՝ ում վստահում է, ում հավատում է՝ ձայնը տալիս է: Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ պետք  է անեմ»:

Loading...