12:00   21-06-2021
Կարմիր Շուկայից մինչև Ստեփանակերտ. Techweek-ը մեկնում է Արցախ. «Թարմ ուղեղով»՝ Մարիամ Համբարձումյանի և Սպարտակ Կյուրեղյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Տեխնոլոգիական շաբաթը (techweek), որը մեկնարկը դեռևս 2020-ին էր, չեղարկվեց։ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները փոխեցին ծրագրերի ընթացքը։ Այս տարի, սակայն, որպես մեկնակետ կլինի Արցախը։ Instigate Mobile, Ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը նշում է՝ գաղափարը ի սկզբանե նպատակ է ունեցել Երևանում կենտրոնացվածությունը տեղափոխել մարզեր, արթնացնել մարզի բնակչությանն ու ներգրավել տեխնոլոգիական ոլորտ։ TCF համահիմնադիր Մարիամ Համբարձումյանն էլ, անդրադառնալով techweek-ից առաջ անցած Formula Goris ծրագրին, շեշտում է՝ հիմք է դրվում նոր ավանդույթի։ Ցանկացած ընկերություն իր ծնունդը պիտի արդյունավետ դարձնի բնակչության համար։ Իրենց թիմը սկսել է մարզային ծրագրերով։ Այս ամենի համար կարևոր է սփյուռքի ներուժը. փորձի փոխանակումը կօգնի նոր ռիթմ հաղորդել տեխնոլոգիական զարգացամանը։

Loading...