11:59   22-06-2021
Հայաստանը հարթում է արտագաղթի ճամփան. ովքե՞ր կհեռանան այս անգամ. «Թարմ ուղեղով»` Հայկ Խալաթյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքով հաստատեց մեկ բան՝ Հայոց պետականությունը պարտված է։ Խորհրդարան անցան 3 ուժեր, առավելագույն ձայն հավաքեց ՔՊ-ը։ «Հայաստան» դաշինքի անդամ, քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ թարմ ուղեղով քննարկել ենք արդյունքները։ Վստահ է՝ որքան էլ կեղծիքներ եղան իշխանության կողմից, բայց ՀՀ-ում կա մի ստվար զանգված, որ պատրաստ է զոհաբերել իր պատիվն ու արժանապատվությունը։ Սա ընտրությունն էր, որի ելքը ոչ միայն գոհացուցիչ և ուրախալի էր Նիկոլ Փաշինյանի թիմի, այլ նաև Ադրբեջանի համար։ Պատճառը, որ ձայների զգալի մասը գալիս էին մարզերից, ըստ Խալաթյանի, քիչ լուսաբանումն ու հասանելիությունն է։ Հասարակությունը իրականությունից կտրված ձևավորեց մի ուժ, որը երկու թշնամիների ցանկությունն էր:

Loading...