18:57   22-06-2021
Այո՛, ապագա կա, բայց Հայաստանի ու ձեր ապագան նույնը չի լինելու. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Երբ Հայաստանը կորցրել էր պետականությունը Նժդեհը մնաց Զանգեզուրում և պայքարեց միանգամից երեք պետության դեմ: Դրա արդյունքում հռչակվեց Լեռնահայաստանը: Մինչ օրս սա մեր միակ վաստակած անկախությունն է: Հայաստանում այսօր էլ կան բավարար ուժեր,  ովքեր գիտակցում են ազգի հավերժական շահը: Մինչդեռ սեփական ազգի նկատմամբ «հաղթանակ» տարած ինչ-որ մարդիկ հատարարում են, որ ինչ-որ  ապագա կա: Հայտարարության հեղինակները չեն էլ գիտակցում, որ իրականում այո՛, Հայաստանում ապագա վստահաբար կա՛, բայց դա իրենց պատկերացրած ապագան չէ: Ուրախացե՛ք, բայց ձեր երազած Հայաստանի ապագան չեք տեսնելու: 

«Հայու տեսակ» հաղորդման այս թողարկումը Նժդեհի հոգեզավակների մասին է:

Loading...