11:58   23-06-2021
Մերժման հիմքով ընտրություն. խորհրդարան անցած ուժերը ի՞նչ ասելիք ունեն ազգին. «Թարմ ուղեղով»` Գարեգին Միսկարյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Այն, ինչը անվանեցինք ընտրություն, իրականում ընտրություն չէր։ Քարոզարշավի տրամաբամությունը, պայքարը երկու ուժերի միջև վկայում է՝ սա "այո-ոչ"-ի հանրաքվե էր։ ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի խոսքով քաղաքական ընտրության հիմքում ընկած է ծրագիրն ու գաղափարը։ Ո՛չ մեկը ընտրվեց, ո՛չ մյուսը։ Այնուամենայնիվ ՔՈ֊ի համար արդյունքները այդքան էլ զարմացնող չէին։ Տրամաբանություն չկար, սա մերժման ընտրություն էր։ Այսօր, ըստ Գ. Միսկարյանի, գնդակը հայտնվել է արտախորհրդարանական ուժերի դաշտում։ Պիտի փոխել քաղաքականությունը, կտրուկ շրջվել դեպի ժողովուրդը։ Ակնհայտ է՝ խորհրդարան անցածները ասելիք ու անելիք չունեն ժողովրդի հետ։

Loading...