19:00   23-06-2021
Աշխատավայրում թաքնված կոնֆլիկտը կարող է թաքուն քայքայել ընկերությունը. «Գործարար հոգեբանություն»
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքային թիմում հոգեբանական մթնոլորտի և եկամուտների միջև կա ուղիղ կապ: Դա ցույց է տվել մի հետազոտություն, ըստ որի՝ մեկ տոկոսով թիմային աշխատանքի բարելավումը երկու տոկոսով ավելացնում է ընկերության եկամուտները: Հաճախ աշխատանքում հոգեբանական մթնոլորտը և ընկերությունում ընդունված կորպորատիվ մշակույթը կարող են հակադրվել: Ինչպես սպորտում, թիմում ևս հեշտ է մարդկանց հավաքելը, սակայն դժվար է ստիպել նրանց «խաղալ» նույն կանոններով: Որքան թույլ է թիմում համագործակցելու ունակությունը այնքան թույլ է աշխատանքի արդյունավետությունը: Իսկ աշխատավայրում թաքնված կոնֆլիկտը կարող է նույն կերպ թաքուն քայքայել ընկերությանը ներսից: 

«Գործարար հոգեբանություն» հաղորդաշարի այս թողարկումը  աշխատանքային թիմում հոգեբանական մթնոլորտի ազդեցության մասին է:

Loading...