11:59   24-06-2021
Թավիշը փոխարինվեց պողպատով. Ինչպե՞ս է աշխատելու ավելի ծանր մանդատը. «Թարմ ուղեղով»` Հակոբ Բադալյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ընտրության արդյունքները սպասելի էին։ Ձևավորվեց այն հարաբերակցությունը, որը տարիներ շարունակ կար քաղաքական դաշտում։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշում է՝ վերջին տարիներին չէր ձևավորվել կամ ամուր չէր դիրքավորվել որևէ ուժ, որը կկարողանար փոխել այս պատկերը։ Ամեն դեպքում, ակնհայտ է՝ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն չեն ունեցել այն կշիռը, ինչ ունեն այսօրվա խորհրդարան անցած ընդդիմությունները։ Իսկ ժողովորդի ընտրության հիմքում կար մի հանգամանք. Փաշինյանը միակ ուժն էր, որը կկանխեր նախկինների վերադարձը։ Իշխանությունը թավշյա մանդատը փոխարինեց պողպատե մանդատով։ Այդ դիրքավորմամբ, ըստ Բադալյանի, հարց է դրվում լավագույնս լուծել օրինական դաշտի և ինքնիշխանությանն առնչվող հարցերը։ Բայց, այնուամենայնիվ, Քոչարյանի թիմը գիտեր՝ չի լինելու իշխանության դերում, լավ է ուժեղ ընդդիմություն լինելը։

Loading...