11:58   25-06-2021
Ձևավորվող ԱԺ. և՛ նախկին, և՛ ներկա, ապազգային ապագա. «Թարմ ուղեղով»՝ Եղիշե Պետրոսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Չձևավորվեց հակաճգնաժամային կառավարություն, որը կստեղծեր միջավայր, պայմաններ գնալ արդյունավետ ընտրության։ Դա չեղավ, հետևաբար անլուծում մնացին շատ խնդիրներ։ ԱԺԲ նախաձեռնող խմբի անդամ Եղիշե Պետրոսյանի տպավորությամբ՝ հարց էր դրված ներքին խառնակ վիճակը ավելի սրելու։ Եթե կար անվտանգային ճգնաժամը, այսօր նույն գծի վրա են մյուս ոլորտների ճգնաժամերը։ Ակնհայտ է՝ անվտանգությունը ցանկացած պարագայում դառնում է թելադրողը։ Պետրոսյանի խոսքով ընտրությունների արդյունքները ցույց են տալիս մի բան՝ հասարակությունը 2018թ.-ի իր ընտրությունը ընկալում է սեփական զավակի նման. ընդունում ցանկացած սխալով ու թերությամբ։ Այնուամենայնիվ չպիտի ստորադասել սեփական երկրի շահը։ Պիտի ամրանալ, ամրացնել դաշնակցային կապերը։

Loading...