16:15   25-06-2021
10 մլն-անոց սփյուռք. Ինչպե՞ս ստեղծել հայ գործարար-հայկական սփյուռք կապը. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

«Գործարա® մտագրոհ»-ի հերթական հաղորդումը պատմում է հայ գործարարի մասին: Ո՞վ է հայ գործարարը, որքանո՞վ է մրցունակ այլազգի գործարարների հետ: Լիդեր, ղեկավար, թե մենեջեր: Նարեկ Ալեքսանյանի խոսքով, անկախ պաշտոնի անվանումից, շուկայական հարաբերությունների հաջողության հետևում հենց գործարարի կատարած աշխատանքն է:
Եթե փորձենք վերլուծել հենց գործարար բառը, ապա, ըստ Սամվել Գևորգյանի, այն բացահայտում է՝ իրականում ով է գործարարը. գործ արարող մարդ: Իսկ ինչ վերաբերում է հենց հայ գործարարին, ապա ընկալումը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր է եղել՝ ստեղծող-վաճառողից մինչև համակարգող: Կարելի է բնորոշել այսպես՝ էնդեմիկ տեսակ, հայկական լեռնաշխարհին բնորոշ բնավորությամբ, մտածեկարպով և վարքագծով: Այս ամենին զուգահեռ հարցումները վկայում են՝ մարդկանց միայն 2-3%-ն է ձգտում գործարարության: Գևորգ Պողոսյանը նշում է՝ մարդիկ ուզում են լինել իրենց աշխատանքի հրահանգիչը, մյուս կողմից պատրաստ չեն վերցնել այն պատասխանատավությունը, որը պետք է: Չնայած շուկայում այսօր ունեցած քիչ ճանաչելիությանը, այնուամենայնիվ, փաստ է՝ հայ գործարարը նորարար է և ճկուն:

Loading...