Այն Հայաստանը, որը ունենք 2020 թվականից այս կողմ, կապիտուլյացիայի հետևանքը կրող Հայաստանն է։ Ակնհայտորեն արտահերթ ընտրությունները նոր դռներ չէին բացելու, սակայն, ինչպես քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանն է նշում ՝ սա մեկ քայլ պիտի լիներ դեպի ճգնաժամի թուլացման։ Ճգնաժամը կայուն դիրքում է, բոլոր վատ սպասումները արդեն գերազանցված են։
Այն, որ չկար ազատ մրցակցային ընտրություն, փաստ է. մեր երկրում, ըստ Հովհաննիսյանի պայքարը մնում է "էլիտար" ձևակերպման մեջ։ Նախապես ընտրված էր այս մեխանիզմը՝ խաղահրապարակ բերել երկու բևեռի, մյուսներին հեռացնել խաղադաշտից։