18:00   29-06-2021
«Խաղաղության» պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ մեր դիվանագիտական ուժը թուլացնելու համար է. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Միանգամայն հասկանալի է, թե ինչու է Ալիևը շտապում խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, սակայն որն է հայկական կողմի շտապողականության պատճառը անհասկանալի է: Այն , որ խաղաղության պայմանագրին հաջորդող սահմանազատումը կանխելու է Ադրբեջանի հետագա նկրտումները, պարզապես հեքիաթ է. սահմանազատումը չի կարող փրկել արտաքին հարձակումից. Սիրիան ապացուցեց դա իր օրինակով: 

Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո հակամարտությունը հայտարարելու է ավարտված, իսկ կարգավիճակի մասին հարցը իսպառ հոդս է ցնդելու: Ստացվում է, այդ  պայմանագրով մենք ընդունելու ենք, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Դա թուլացնելու է մեր դիվանագիտական ուժը և հետագայում մեր կողմից Արցախի ազատագրումն արդեն համարվելու է միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում, դրանից բխող հանգամանքներով:

 «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, դիվանագետ Արա Պապյանը խոսել է խաղաղության պայմանագրի հետևանքների և դիվանագիտական ուժի թուլացման մասին:

Loading...