12:01   30-06-2021
Ադրբեջանը զինում է իր բանակը. Հայաստանը պատմում է՝ ինչպես պիտի զինել մերը. «Թարմ ուղեղով»` Տիգրան Աբրահամյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Երկրի կարևորագույն հարցերը անլրջության մատնելով էլ հասել ենք այսօրվա իրավիճակին: Պատերազմից հետո տարածքային կորուստներ, զոհեր ու հարյուրավոր գերիներ: Արցախի հանդեպ պատերազմը շարունակվում է և հասել է այն կետին, որ թշնամին ոտնձգությունների է գնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով թշնամու շարունակվող զորավարժություններին, նշում է՝ Ադրբեջանը պատերազմից հետո արդեն 5-րդ զորավարժությունն է անցկացնում: Սրանք լուրջ քայլեր են թշնամու կողմից սեփական բանակը ավելի մարտունակ դարձնելու համար, սակայն Հայասատնում բանակ վերազինելը մնում է միայն խոստումների համատեքստում: Ռեֆորմներ այս իշխանության օրոք չեն լինելու: 94-ից հետո, ըստ Աբրահամյանի, ակնհայտորեն կատարվել է պաշտպանական լայնածավալ աշխատանք, Ապրիլյան պատերազմն էլ ապացույց՝ մենք մարտունակ էինք։ Հարցը այն է, որ իշխանությունը չի ընկալում մեր իրական խնդիրները, որպեսզի դրանց համար մշակի լուծման մեխանիզմներ։

Loading...