12:04   02-07-2021
Բռունցքի մեջ ավելորդ մատներ չկան. բոլոր հարցերը միասնաբար ենք լուծելու. «Թարմ ուղեղով»` Ռուբեն Բաբայանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ամբողջ աշխարհում այդպես է՝ հասարակությունները ընտրում են ոչ թե գաղափարը, այլ անհատին։ Խոսքը դառնում է երկրորդական։ ԵՊՏԹ գեղարվեստական ղեկավար Ռ. Բաբայանը նշում է՝ ինչ ընտրություն էլ լինի, հիմքում կրթությունն է։ Հաճախ վախն ու զայրույթը մարդկանց վերլուծելու հնարավորություն չեն տալիս, առաջանում է խնդիր։ Ակնհայտ է՝ այսօրվա մեր դպրոցները նույնական են 70-80-ակաների դպրոցներին։ Հետևանքները տեսանելի են ցանկացած դեպքում։ Հնձում ենք այն, ինչ ցանում ենք։ Բաբայանի խոսքով մեր երկրում միշտ եղել է երկու տարբերակ. ընտրությունները կա՛մ կեղծվել են, կա՛մ եղել են էմոցիոնալ։ Մենք ձայնը այդպես էլ չենք արժևորել։ Բայց, յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ երկրի տերն է։ Սա Հայաստանն է, որտեղ պիտի բացառենք պառակտումը. այն բոլորիս հայրենիքն է։

Loading...