19:54   07-07-2021
Հույզերը բանակցության ժամանակ կարող են դառնալ մեր «հակառակորդը». «Գործարար հոգեբանություն»
Թողնել մեկնաբանություն

Բանակցությունը լինում է ոչ միայն գործնական. մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում յուրաքանչյուր քայլափոխի ստիպված է բանակցել՝ սկսած գնումներ կատարելիս, վերջացրած գործնական հանդիպումներով: Կարևոր է բանակցության գնալուց առաջ «չափել սեփական էմոցիաների ջերմաստիճանը»: Տարբեր հուզական վիճակներում կայացրած որոշումները տարբերվում  են: Հաճախ բանակցողը իր հետ է տանում ագրեսիան կամ տխրությունը: Ապացուցված է՝ լարված մարդիկ քիչ պահանջատեր են և աշխատում են արագ ավարտել հանդիպումը:

«Գործարար հոգեբանություն»  հաղորդաշարի հեղինակ Աշխեն Մկոյանը այս անգամ խոսել է բանակցային գործընթացի  ժամանակ հույզերի ազդեցության մասին:


Loading...