11:58   08-07-2021
Դեպի համայնքներ. Կոռնիձորում «թեժ» վարդավառ է լինելու. «Թարմ ուղեղով»՝ Վանուհի Սիմոնյանի և Սարգիս Կևեյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի Սեմյոնովկան այն գյուղն էր, որտեղից սկսվեց «Դեպի Համայնք» ՀԿ-ի գործունեություն։ Արդեն 3 տարի է՝ համայնքը նրանց աչքի առաև է. զարգացման ծրագրերը սկսում են հենց մարզերից ու նոր հասնում Երևան։ Պատերազմից հետո նման ծրագրերի նշանակությունը էլ ավելի է մեծացել։ ՀԿ խորհրդի անդամ Սարգիս Կևեյանը վստահ է՝ գյուղի բնակիչը պիտի ոչնչից հետ չմնա և առօրյա հացի խնդիրն ու անվտանգության հարցերը պատճառ չդառնան տունը լքելու համար։ Ձուկ բաժանելը արդյունավետ չէ, գյուղացուն պիտի սովորեցնել որսալ այդ ձուկը։ Կևեյանի խոսքով ժամ առաջ պիտի զարկ տալ բիզնեսմտածողությանը։ 2020-ի դադարից հետո ՀԿ-ի ամենաավանդական մեկնարկը կլինի արդեն հուլիսին։ Խորհրդի անդամ Վանուհի Սիմոնյանը պատմեց առաջիկայում Սյունիք նախատեսվող այցից։ Հուլիսի 10-11 Վարդավառը բոլորին կհասցնի Կոռնիձոր։ Այս անգամ վերականգնելով տոնի իսկական արարողակարգը։ Բոլորս դեպի Սյունիք։

Loading...