11:58   09-07-2021
ՀԱՊԿ-ը արձանագրում է. քո թիկունքը դու պիտի պահես քո զենքով. «Թարմ ուղեղով»` Միքայել Նահապետյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Պուտինի արձագանքը Փաշինյանի հաղթանակին ճիշտ չէ։ Սա ժողովրդի վստահություն չէր, այլ ատելության չափի գնահատական։ ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի խոսքով այս մանդատը անբովանդակ է, սրանով չի ասվում, թե ինչ պիտի արվի կամ չարվի։ Իսկ ի՞նչ պիտի լինի 1000 թշնամու հետ, որ մեր երկրում են։ ՀԱՊԿ-ը ձեռքերը լվաց այս հարցում, բայց Մ. Նահապետյանի պնդմամբ, այլ ակնկալիք պետք չէր ունենալ։ Ռազմատեխնիկական համագործակցությունից սպասել ռազմական միջամտության՝ անլուրջ է։ Ի սկզբանե, սակայն, պետք էր հասկանալ՝ չկա լայնամասշտապ պատերազմի վտանգ։ Պատերազմը միայն հայկական բանակին չէ, որ թուլացրել է։ Թշնամու ողնաշարը ևս վնասված է։

Loading...