12:00   12-07-2021
Առևտրականի հոգեբանությամբ Հայոց աշխարհը երկար կյանք չի ունենա. «Թարմ ուղեղով»՝ Թևան Պողոսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ծառայությունից ազատվում է արդեն 3֊րդ գեներալը։ Գ. Խաչատուրովի դեպքում կանխանշվող վտանգները ավելի են ընդգծվել։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը պնդում է՝ նման որոշումներին պիտի անմիջապես հաջորդի բացատրությունը, այն էլ հիմնավորված։ Այս որոշումները խնդիրներ են առաջացնելու մեր և մեր բանակի համար։ Արժեզրկում ենք բանակի դերը ու պիտի հարց տանք՝ բանակ մեզ պե՞տք է, թե ոչ։ Ադրբեջանական մամուլը խոսում է՝ սա իրենց ծրագրերի անշեղ ընթացքն է։ Մի կողմից Ադրբեջանն է ուրախ, մյուս կողմից մենք՝ ԵՄ֊ն գումար կտրամադրի։ Թևան Պողոսյանի խոսքով սա կեղծ բարերարություն է։ Պիտի խնդիր դնեինք՝ օգնեիք մեզ 44֊օրյային և այսօր հենց բանակը վերակառուցելու հարցում։

Loading...