17:56   14-07-2021
Ում էր «նվիրված» հայկական եկեղեցու պարսպի վրա թուրքերի պարը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում կեսգիշերից հետո աղմկելն արգելող օրենքը շարժեց որոշ շրջանակների զայրույթը: Վերջերս  Թուրքիայում հայկական եկեղեցու պարսպին պարող մի քանի թուրք իրենց արարքը ներկայացրեցին իբրև ըմբոստություն հենց այդ օրենքի դեմ: Ավելորդ է հիշեցնել, որ Թուրքիայում կա  խորքային պետություն , ինչը նշանակում է՝ ցանկացած մեծ իրարանցում կամ պետության հովանավորությամբ է կամ նրա թողտվությամբ: Հասկանալի է՝ նույն բանը չէր կարող տեղի ունենալ թուրքական մզկիթի վրա: Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետը և որոշ թուրքեր անգամ դատապարտեցին այդ վայրագությունը: Նպատակը պարզ է՝ Թուրքիան իր շահից ելնելով լավ գիտի չափի զգացողությունը:  Հիշենք՝ Թուրքիայում հայ համայնքը Արցախյան վերջին պատերազմի ժամանակ և դրանից հետո վախեցած էր, սակայն  լուրջ անախորժություններ տեղի չունեցան.եթե Թուրքիան մի բան չի ուզում, ապա դա չեն ուզում նաև նրա քաղաքացիները:

Թուրքիայում հայ համայնքի ապագայի, հայկական եկեղեցու պարսպին պարելու ինչպես և Աֆրիկայում Թուրքիայի ներկայության մասին է խոսել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...