17:02   21-07-2021
Աշխարհը օկուպացված Կիպրոսը «մարսել» թույլ չի տալիս, բայց Թուրքիայի «երախից» էլ չի հեռացնում. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Էրդողանը օրեր առաջ այցելեց Հյուսիսային Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիա: Օկուպացված Կիպրոսի տարածքում կան լքյալ  քաղաքներ, որոնք ըստ միջազգային օրենքի երկու կողմերից ոչ մեկին չեն պատկանում: Էրդողանը, խառնակչության հերթական առիթը բաց չթողնելով,  այցելեց նաև այդպիսի քաղաք-ուրվականներից մեկը՝ նախկինում Վարոշա, այժմ Մարաշ անվանակոչված քաղաք: Նրա այցից առաջ հունական դպրոցի շենքի վրայից հեռացվեց հունարեն գրությունը: Քայլն ինքնին ծիծաղելի էր, քանի որ շենքն ակնհայտորեն կրում է հունական ճարտարապետության դրոշմը:
Էրդողանը քաղաքական գիտակցություն ունի և թույլատրելիից առաջ չի գնում: Մինչև կարմիր գծին հասնելը սակայն նա անցնում է բոլոր հնարավոր գծերը:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը անդրադարձել է «թուրքական» Կիպրոս Էրդողանի այցին, և ներկայացրել  է այս խնդրի նախապատմությունը:

Loading...